Քաղաքականություն

Հաշվարկված քայլ, թե՞ զինվորական միամտություն. ի՞նչ է թաքնված Օնիկ Գասպարյանի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի հետևում

Փաշինյանական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, և երեկվանից նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կասկածի տակ են  դնում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համառ պնդումը, թե պատերազմի 4-րդ օրն  Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Եվ,  ինչպես Օնիկ Գասպարյանն

Զարմանալի է, սակայն,  որ  Օնիկ Գասպարյանն իր ասած «այդ բարոյազուրկ ստախոսներին» վստահում է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը՝ աչքի առաջ ունենալով Ապրիլյան պատերազմի շահարկումը, Ապրիլյան հանձնաժողովի գործունեությունը, ուսումնասիրության թույլատրելի արդյունքները զեկույցի փոխարեն ելույթով հրամցնելու որոշումը և այլն: Ավելին, այս դեպքում իշխանություններն  իրենց չարածը և պարտության հանգեցրած գործողությունները պիտի քննեն՝ սկսած հայտարարված, բայց գործնականում տեղի չունեցած մոբիլիզացիայից, կառավարման հստակ համակարգի բացակայությունից՝  մինչև  «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում բանակից, ռազմական որոշումներից բան չհասկացող մարդկանց ներկայությամբ հաստատված արկածախնդիր օպերացիաներ՝ առանց իրադրության համակողմանի գնահատման և համապատասխան պայմանների ստեղծման: 

Ի՞նչ որակում տալ  ԳՇ նախկին պետի՝ ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին նման առաջարկ անելու քայլը. ԱԺ կանոնակարգ օրենքի չիմացությո՞ւն, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքով անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի վրա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը նախագահելու է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը, թե՞ հայտարարված արտահերթ ընտրությունների պայմաններում քաղաքական անհեռատեսություն, իսկ գուցե հեռատեսությո՞ւն, միգուցե  հնարավոր դատավճռից ապահովագրո՞ւմ, քանի որ առանց ԳՇ պետի հաստատման՝ չէին կարող շատ օպերացիաներ հաստատվել նաև Փաշինյանի կողմից, թե՞ դեռ զինվորական միամտություն: Սրանցից որն էլ լինի (իսկ այն հնարավոր է պարզել միայն  Օնիկ Գասպարյանի՝ ոչ հայտարարությունների լեզվով խոսելուց և մի շարք հարցերի հստակ պատասխան տալուց հետո), խիստ վտանգավոր է երկրի և զինված ուժերի համար, և,  հենց Օնիկ Գասպարյանի խոսքերով ասած, խոցելի է դարձնելու  մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ 

Իսկ գուցե այս առաջարկ-կոչով ԳՇ նախկին պետը  Նիկոլ Փաշինյանի՝ գեներալներին, մասնավորապես, իրեն ուղղած մեղադրական սլաքներին ի պատասխան՝  փորձում է ընդամենը արդարանալու և հակադարձելու խաղաթո՞ւղթ ունենալ՝ մենք պատրաստ էինք քննության, դուք չհամաձայնեցիք, քանի որ մեկ անգամ չէ, որ իշխանական պատգամավորները և հենց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեմ են արտահայտվել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, եթե անգամ իրենք են քննողը լինելու: 

Ժամանակին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի մասով նշել էր, որ, եթե իրեն մնար, նման ֆորմատի հանձնաժողով չէր ստեղծի, կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Սրանից բացի, լուծում կարող է լինել  պարիտետային հանձնաժողովը, ինչպես առաջարկում է ԼՀԿ-ն, որը չի ղեկավարի արդեն Անդրանիկ Քոչարյանը, և որում կլինեն նաև արտախորհրդարանական ուժեր: 

Օնիկ Գասպարյանն այս տարբերակներից ոչ մեկի մասին չի խոսում. նորից վատ խորհրդատուների պակաս: Փորձը ցույց է տվել, որ փորձառու զինվորականը ճիշտ խորհրդատուներ ընտրել չգիտի, մինչդեռ կործանումների կամ վերելքների հարցում նրանց դերակատարումը չափազանց մեծ է:

է երեկ իր տարածած հայտարարության մեջ նշել՝ «այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել»: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *