Երեկվանից դատապարտյալների հարազատները Կառավարության դիմաց ակցիա են կատարում, պահանջելով համաներում հայտարարել։ Այսօր նրանք արդեն հացադուլ են հայտարարել.
«Հացադուլը կշարունակվի այնքան, քանի դեռ կառավարության անդամները մեզ չեն լսել»,-ասում են հացադուլի մեջ գտնվողները:
Ակցիային մասնակցող Մարատ Պետրոսյանը հայտարարում է. իր անչափահաս որդուն անհիմն են դատապարտել 7 տարվա ազատազրկման.
«Ինքը գողության մեջ չի եղել, սարքել են տղուս գլխին, մաֆիայով ուզեցել են դատել»:
Մարատ Պետրոսյանի մյուս որդին էլ է անազատության մեջ։ Նա դատապարտված է դանակահարության համար։
Քնարիկ Մանուկյանի թոռը՝ Սերգեյ Ղազարյանը, մարմնական վնաս հասցնելու համար դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման.
«էդ աղջիկը գիշերը թոռնիկիս զանգեց, կանչեց իրա տուն, բայց ինքը զանգել ա նաև քննիչին, ասել ա էս տղան եկելա իմ վրա ռազբոյ»,- ասում է 83 ամյա տիկին Քնարիկը:
Նա վստահ է, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող թոռը մեղավոր չէ, քանի որ, նրա խոսքով, որևէ ապացույց այս գործով չկա:
0 Մեկնաբանություն