Քաղաքականություն

Հայաստանը կզրկվի՞ Հազարամյակի Մարտահրավերից (տեսանյութ)

ՀԱՄՈԶՎԵՔ ԻՆՔՆԵՐԴ. Հազարամյակի Մարտահրավեր՝ Հայաստան

Ամերիկայի Ձայն

2008 թ մարտի 1-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ի Հազարամյակի Մարտահրավերներ Կորպորացիան (ՀՄԿ) դադարեցրեց Հայաստանի ֆնանսավորումը:

2008 թ մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց,որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը, մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք»:

2008-2018 թթ Հայաստանը չէր համապատասխանում կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցւայի եւ ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:

Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով  համախառն ազգային եկամուտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները:

Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում:

Մեկ շնչի հաշվով $996-$3895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում:

Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը մինչեւ 20017թ գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում:

2018թ հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտները $3,896 ավելի են:

«Ամերիկայի Ձայնը» կփորձի պարզաբանել, թե 2017-2018թթ որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, որը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում:

Վրաստանը ստանում է ՀՄԿ-ի աջակցությունը, քանի որ գտնվում է «ցածր-մինջին« եկամուտ ունեցող երկրների շարքում:

Ավելի մանրամասն տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *