Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին:
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքի քննության օրը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին:
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին ժամը 12-ին»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ԱԺ 46 պատգամավորներ ստորագրահավաք են իրականացրել:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
0 Մեկնաբանություն