Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի խանգարի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀՀԿ-ն չի խոչընդոտի նախաքննությանը եւ հետեւողական կլինի, այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե հանցանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ: Իսկ գնահատականը կտան իրավապահ մարմինները», – նշեց նա։

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն չի կրելու քաղաքական պատասխանատվություն, Բաղդասարյանը նշեց:

«Մանվել Գիգորյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ խմբակցության անդամ է»։

Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի քայլն իր համար անակնկալ էր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *