Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, որ նոր քաղաքական ուժ ձևավորելու նախաձեռնությունը ՀՀԿ-ինն է, որովհետև, անգամ ցանկության դեպքում, հանրապետականները չեն կարող իրենց անվանել նոր քաղաքական ուժ: «Նոր քաղաքական բևեռ ձևավորելու նախաձեռնությունը, ինչպես հասկանալի է, Ռոբերտ Քոչարյանինն է, իսկ հանրապետականները, և ոչ միայն նրանք, կարող են լինել այդ բևեռի բաղկացուցիչ մասը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով, որ դա կարող է լինել դաշինքի ֆորմատով:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եթե քաղաքական ուժերը չկարողանան պայմանավորվել այսօրվա իշխանությունների հետ, ապա նրանց այլընտրանքը կա՛մ ընդդիմություն լինելն է, կա՛մ ընդհանրապես չմասնակցելը:
Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ նույնիսկ ռեսուրսային պայքար է մղվում. «Վարչապետ Փաշինյանի ռեսուրսը հանրությունն է, ինչի ապացույցը 17-ի հանրահավաքն էր: Սական նույն ռեսուրսի մասին չենք կարող պնդել Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Եվ ես կարծում եմ՝ ուղղակի պայքար, այսինքն՝ նույն հարթության մեջ, չի կարող լինել»:
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցության առնչությամբ քաղտեխնոլոգն ասաց. «Այն քաղաքական ուժը, որը ինքնահրաժարման հրաժարականի եղանակով հանձնում է քաղաքի իշխանությունը, նշանակում է, որ իշխանություն պահելու այլ ռեսուրսներ այդ պահին չկան. ՀՀԿ-ն ռեյտինգային անկման փուլում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն