Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իրեն համարում է իշխանություն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, ՀՀԿ-ն այլևս անցյալում է։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ասլանյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Ես չեմ պատրաստվում, որովհետև Վանաձորում Հանրապետական կուսակցությունը քաղաքային իշխանության մեջ բացարձակ մեծամասնություն չէ, մենք մեր տեղական ինքնակառավարման մարմիններում մեզ ընդդիմություն չենք հայտարարում, մենք իշխանություն ենք և կատարում ենք օրվա խնդիրները՝ կառավարության որդեգրած կուրսին համապատասխան»,- հայտարարեց ՀՀԿ-ական քաղաքապետը։
Հստակեցմանը՝ անկախ նրանից, որ Հանրապետական կուսակցությունն իրեն հռչակել է ընդդիմադիր, ինքը շարունակում է իշխանությո՞ւն մնալ, Ասլանյանը շեշտեց՝ այո, Վանաձորի ավագանիում Հանրապետականը մեծամասնություն չէ, և իրեն ընտրել է ավագանիների խումբը. «Ավագանիների խումբն ինձ է տեսել որպես քաղաքապետ և ինձ է ընտրել՝ Հանրապետականը չի ընտրել միայն, մի քանի ավագանիների համակցությամբ է եղել»։
Հարցին՝ եթե հանրային պահանջ լինի հրաժարական ներկայացնելու, կգնա՞ այդ քայլին, քաղաքապետը խուսափեց հստակ պատասախան տալ. «Բերեք քաղաքականության մեջ «եթե»-ներով չխոսենք։ Մենք ամենօրյա շփումների մեջ ենք բնակչության հետ։ Ես եթե հիմքեր տեսնեմ հրաժարական տալու, չեմ սպասի դրդման»։
Paron Aslanyan Andrey Gukasyan@ tak porelu masnageta zgushaceq
Aveli lav e Aslanyan@ mna qaxaqapet qan te Andrey Gukasyan@ . Andren joxovrdin kvari,kvochnchacni,
Paron Aslanyan duq dashnakner@ ev veracnund kusakcutyun@ aylevs ishxanutyun chek Hima Lusavor@ ev Bargavachnen arajnayin kusakcutyunner .
Paron Aslanyan vor duq hrajarakana chtaq en andrey Gukasyani achq@ kmna dzer atori vra.apsoooos Gukasyan@ qashvec