Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, ըստ նրա հարցաքննության հենց սկզբում նրան հայտնել են, որ մեղադրանք են առաջադրելու․
«Ամբողջովին հորինված, շինծու մեղադրանքներ են»։
Երկրորդ նախագահի խոսքով այս գործողոթյուններով փաստացի չեն ընդունվում 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները․
«Սահմանադրական կարգի ոտնձգությունը կատարվել է հենց ընդդիմության՝ Լևոն- Տեր Պետրոսյանի թիմի կողմից՝ պարտվելով հանդերձ հայտարարում էին, որ հաղթել են ընտրություններում»։
Քոչարյանի խոսքով մինչ իր նկատմամբ մեղադրանք առաջարդելը կենտրոնական հանձնաժողովի անդամների մի մասը պետք է ձեռբակալված լիներ, իսկ սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ինչ- որ իրավական ակտեր պետք է լինեին․
«Կուստուրիցան երևի կերազեր այս մակարդակի երևակայություն ունենալ իր ֆիլմերը նկարահանելուց, ՍԴ որոշումն այս ձևով արհամարհելը մի ռումբ է մեր պետականության տակ, որը հաստատ պայթելու է»։
Ըստ երկրորդ նախագահի մարտի մեկի գործը անեծք է լինելու հայ ժողովրդի համար, եթե այսպիսի տարբերակով փորձեն բացահայտել․
«Փորձում են պատմությունը փոխել, շուռ տալ, այս իշախնությունը ճանապարհ փակելով է եկել և ապօրինի որոշումներ է կայացնում, թող բռնեն նրան, որը թույլ չէր տալիս մարտի մեկի գործը բացահայտել, ես 2008-ի ապրիլից իշխանություն չունեմ»։
Ըստ Քոչարյանի իշխանությունները փորձում են չեզոքացնել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը․
«Մարդիկ լավ հասկանում են, որ տնտեսությունը էապես բարեփոխվել է իմ իշխանության օրոք, մարդիկ հիշում են»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
0 Մեկնաբանություն