Քաղաքականություն

Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը  կսպասի մինչև հուլիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանը գա: 

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշում է.  «Նա իրոք կարող է հարգելի պատճառներ ունենալ՝ չներկայանալու համար, մենք այդ ամենը կպարզաբանենք: Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա»:

ՀՔԾ պետը հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չնշեց:

«Չգալու դեպքում կան ընթացակարգեր, որոնցով պետությունը՝ իր հարկադրանքով կստիպի, որ տվյալ անձինք ներկայանան»:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը որպես վկա հարցաքննության է կանչել Ռոբերտ Քոչարյանին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *