Քաղաքականություն

Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով իր և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, հայտարարեց, որ իրենք գործ ունեն լուրջ հանցագործությունների բացահայտման և այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի:Այս մասին նա ասաց՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին է ԱԱԾ տնօրենի, քննիչների պաշտպանվածությունը, արդյոք զգում են վտանգներ:

«Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորի ուղեկցությամբ շրջել և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում են: Ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամենն անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների ու ընկերների հետ»,- ասաց Վանեցյանը:

Նրա համոզմամբ՝ իր և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման նպատակն է շեղել իրենց բռնած ճանապարհից:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *