Քաղաքականություն

Իմ ներքին ձայնը թույլ է տալիս պնդել՝ ընտրակաշառք չի լինելու. գուցե լինեն այլ տեխնոլոգիաներ․ Վալերի Օսիպյան

Ես ուղղակի վստահ եմ, իմ ներքին ձայնը և իմ տարիների փորձը թույլ է տալիս պնդել, որ այս ընտրություններին չեն լինելու ընտրակաշառքներ, իսկ նորամուծությունն այն է լինելու, որ մենք բարեխիղճ ենք ծառայելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

Նա չբացառեց, որ նախկինում եղել են ընտրակաշառքներ, որոնց մասին լրագրողները նաև տեսանյութեր են հրապարակել. «Այս անգամ ևս կոչ եմ անում մեզ օգնել, եթե նման բաներ լինեն, բայց վստահ եմ, որ չի լինելու: Կարող են ընտրակաշառքի այլ տեխնոլոգիաներ ընտրվեն, ոչ թե բացահայտ առձեռն գումար բաժանեն, բայց ոստիկանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին: Թույլ տվեք չասել, թե ինչ տեխնոլոգիաներ են, որ չբացահայտենք, բայց ցանկացած տեխնոլոգիայի ոստիկանությունը տիրապետում է և վերահսկելու է»,-ընդգծեց ՀՀ ոստիկանապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *