ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանն իր հերթին պայքարում է Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի իրավունքների համար: Նրա համար անգամ ստորագրահավաք էր արել ԱԺ-ում: Դավիթ Համբարձումյանի նկատմամբ արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել, սակայն Մուրադ Մուրադյանը պնդում է, որ երկու գործն էլ անհիմն են հարուցել. «Էսօր, գիտե՞ք, ինչ են հիմնավորել քաղաքապետի վրա՝ ոմն մեկն ասել է, որ սիլա է տվել: Իսկ այդ մարդն առերեսում չի չի ուզում: Ինչի՞ էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞: Քաղաքապետի աթոռն է պետք շատ շատերի համար: Ընդեղ էնքան թայֆեք կան, որ մինչեւ նոր իշխանությունները հասնեն, էնտեղի շատ թայֆեք ոտքի կհելնեն»:
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ երկու անգամ էլ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն այն համոզմանն է, որ յուրաքանյուր ոք պետք է կարողնա իր արած-չարածի համար պատասխան տա եւ այդ առումով ինքը մտավածություն չունի, որ մի օր էլ ինքը կհայտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. «Չիսխալվում այն մարդը, ով ընդհանրապես չի աշխատում։ Ես աշխատող մարդ եմ։ Ես կարող էսխալված լինեմ, բայց ինչ–որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիրչեմ տեսնում»:
Նա մտավախություն չունի, որ օֆշորի գործը կվերաբացվի, ավելին՝ Միհրան Պողոսյանն ինքը կաջակցի նոր իշխանություններին այդ հարցում ու կտրամադրի իր ձեռքի տակ գտնվող բոլոր փաստերը:
0 Մեկնաբանություն