Քաղաքականություն

Քաղբանտարկյալներ չլինել՝ չի նշանակում, որ պետք է գնալ, բանալիով բացել խցի դուռը

«Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, այդ ժամանակ դատարանի կայացրած վճիռը, ըստ նրա՝ բացառապես անհիմն է, և այն տվյալների բազան, որ ներկայացվել է, ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա։

Իսկ «Ազատ քաղաքացի» հ/կ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը նկատեց՝ գործադիր իշխանության ֆունկցիաներից մեկն էլ արդարադատության վերահսկողությունն է. «Դա նշանակում է, որ ցանկացած իրավական խոչընդոտ, կամ երբ մի ստորակետի, սխալ տառի պատճառով մարդուն հնարավոր չի լինում ազատել բանտից, այդ մարդու խնդիրը չէ, այլ գործադիր իշխանության խնդիրն է։ Եթե կա քաղաքական կամք, որ հռչակվել է՝ քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ուրեմն՝ գործադիրը պետք է հասնի նրան, որպեսզի չլինեն, դա իր պարտականությունն է»:

Մանրամասն՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *