Քաղաքականություն

«Քննչական մարմինն իրավունք չունի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահել». պաշտպան (տեսանյութ)

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մամլո ասուլիս էին հրավիրել։ Արամ Օրբելյանը նախ անդրադարձավ երեկ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությանը, որ թույլ չի տրվել Ռոբերտ Քոչարյանին լքել Հայաստանը։ 

«Կարող եմ նշել, որ երեկ ինֆորմացիան մենք ԶԼՄ-ներից ենք տեղեկացել նաև հեռախոսով ուղարկվել է փոստով համապատասխան փաստաթղթերը, որ պետք է գնանք իրականացնենք համապատասխան գործընթացը՝ ստորագրություն չհեռանալու համար։ Դեռևս չենք ստացել որոշումը։ Իսկ, քանի դեռ որոշումը չենք ստացել չեմ կարող մեկնաբանել՝ որքան է ճիշտ կամ սխալ։  Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը, որ կա անձեռնմխելիություն և չի կարող  իրականացվել քրեական հետապնդում՝ նախնական կարող ենք ասել, որ իրավական չէ։ Եթե լինի որոշումը և չհամաձայնվենք, ապա կբողոքարկենք»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ քննչական մարմինը չի կարող նաև Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահել։

«Անձնագրի պահելու մասով ևս, եթե լինեն սահմանափակումներ , դա նույնպես կհամարենք ոչ իրավաչափ։ Սա կլինի անձի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում։ Քննչական մարմինը չունի իրավունք որևէ անձի անձնագիրը պահել իր մոտ, եթե չկա խափանման միջոց։

Փաստաբանները նաև նշեցին, որ օպերատիվ տեղեկության համար այսուհետ «Տելեգրամ»-ում և Ֆեյսբուքում ունեն իրենց ալիքն ու խումբը, որտեղ կտեղադրեն ինֆորմացիան։

«Տելեգրամի խումբը կոչվում է Lawers Media Center, իսկ Ֆեյսբուքում բաց խումբ  «ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական թիմ» անուններով։

Ավելին՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *