Քաղաքականություն

«Քոչարյանը լրջանալու եւ իր կարգավիճակը խորությամբ գիտակցելու կարիք ունի». Ազատություն (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու, Հայաստանի երկրորդ նախագահ շահերի պաշտպանների փաստարկների շուրջ է «Ազատության» հարցազրույցը փաստաբան Վահե Գրիգորյանի հետ․

«Ազատություն»․ – Առաջինը, որ շատ է քննարկվում, իմունիտետի հարցն է, որ նախատեսված է՝ որպես երկրի նախկին ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի համար: Խոսքը այն պնդումների մասին է, որը այսօր փաստաբաններն էլ ներկայացրեցին ասուլիսի ժամանակ, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես երկրի նախկին ղեկավար, չի կարող ենթարկվել որևէ քրեական հետապնդման, քանի որ Սահմանադրությունը նախատեսում է, որ իր պաշտոնավարման հետ կապված հարցերով նա չպետք է ենթարկվի: Արդյո՞ք իսկապես կա նման հարց, քանի որ հենց սա են որպես հիմք բերում՝ պնդելով, որ տեղի ունեցողը հակասահմանադրական գործընթաց է:

Վահե Գրիգորյան․ – Երբ խոսքը վերաբերում է կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ պետական պոզիտիվ պարտականությանը, իհարկե, այս մեղադրանքը դեռ այդ մասին չէ, բայց չի բացառվում, որ քրեական գործը կգնա դեպի էդ, և տուժողների իրավահաջորդների մշտական պահանջն է հրամանատարական ողջ շղթայի բացահայտումը, և չի բացառվում, որ հրամանատարական շղթան իր մեջ ներառի նաև պաշտոնյաներ, որոնք այս կամ այն իրավական ակտով անձեռնմխելիությունից են օգտվում, այդ անձեռնմխելիությունը փշրվում է, երբ որ գալիս հանդիպում է կյանքի իրավունքի պաշտպանության պետության պոզիտիվ պարտականությանը: Ոչ ոքի համար Սահմանադրությունը քարտ բլանշ չի կյանքի իրավունքին միջամտելու համար, ոչ ոքի համար Սահմանադրությունը սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգելու համար թույլտվություն չի:

«Ազատություն»․ – Այսօր պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի, ասուլիսի ընթացքում, ըստ էության որոշակիորեն դիստանցավորեցին երկրորդ նախագահին այդ հրամանից՝ ասելով, որ այո՛, Քոչարյանն էլ էր խոսել հարցազրույցում, եղել է զինվորական ղեկավարության հետ հանդիպում, որի ժամանակ խնդիր է դրվել բանակը հեռու պահել քաղաքական գործընթացներից, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը և անձամբ Տեր-Պետրոսյանը օրինակ Մանվել Գրիգորյանին հրավիրում էր հրապարակ, և նաև այդ պատճառով խնդիր է դրվել բանակը հեռու պահել, իսկ թե ինչպես են արել՝ դա որոշել է պաշտպանության նախարարը և դա արել է 0038 հրամանով, զորանոցային վիճակի է բերել կոնկրետ ստորաբաժանումներ, որպեսզի նրանք, լինելով զբաղված իրենց զինվորական գործով, չմիջամտեն քաղաքական գործընթացներին: Բայց, ըստ էության, նրանք պնդում են, որ Քոչարյանը հրահանգել է հեռու պահել, իսկ թե ինչպես է դա արել նախարարը՝ դա որոշել է նախարարը: Ինչպե՞ս կարող էր նախարարը նման հրաման ստորագրել առանց նախագահի համաձայնության կամ իմացության: Ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք նման բան հնարավոր է:

Շարունակությունը՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *