«Քաղաքացիական պատերազմի մասին խոսակցությունը հիմարություն է: Քաղաքացիական պատերազմ լինում է այն դեպքում, երբ կան հավասարազոր հակադիր ուժեր, որոնք հանդուրժողականություն չունեն և այլ ճանապարհ չեն տեսնում, կարող են բախվել, բայց հիմա ուժերի հավասար հարաբերկցություն չկա, հավասարազոր հակառակ ուժեր չկան և ոչ էլ բախվող գաղափարախոսություններ: Կա հանրային արդարության պահանջ, հանրությունը կանգնած է այդ արդարության թիկունքին և պահանջատեր է, և կա մարդկանց մի խումբ, որ համարում է, թե ինչ-որ արել է Քոչարյանը, լավ է արել: Կան նաև մարդիկ, ովքեր ասում են՝ Մարտի 1-ի համար բոլորս ենք պատասխանատու. այս միտքը նույնպես հիմարություն է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Գառնիկ Իսագուլյանը ակնարկել է քաղաքացիական պատերազմի մասին և ոմանք ևս ունեն այդ կարծիքը:
«Մեր քվեն տեղ չի հասել, և մենք բողոք ենք հայտնել, որ կեղծվել են ընտրությունները, և մեր դեմ բանակ են հանել, անհայտ «կենդանիների» են զինել, որպեսզի կրակեն ցուցարարների վրա և ծեծեն նրանց, խոշտանգել, բանտարկել, դատել են մարդկանց և դրան հաջորդած 10 տարիներին 380 հազար մարդ ստիպված է եղել երկրից արտագաղթել:
Հիմա ի՞նչ. ելնել ասել, որ նախագահ էր՝ իր կարգավիճակից բխող գործողություննե՞ր է արել, ոչ մի դեպքում հանցագործությունը չի բխում պարտականությունից: Պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր Հայաստանի և ժողովրդի դեմ հանցագործություն են կատարել: Հատուցում է լինելու: Հարց Քոչարյանին՝ ինչո՞ւ ծեծել տվեցիր ու սպանեցիր Մարտի 1-ի խաղաղ ցուցարարներին»,- նշեց Լ. Բարսեղյանը՝ ընդգծելով, որ Քոչարյանը պատասխանատվություն է կրելու երկրի հերն անիծելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն