Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը միայն մեկ տպավորություն է ստացել. «Այդ մարդը այդպես էլ մոսկայի մակարդակից բարձր չկարողացավ գնալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ տարիներ առաջ Քոչարյանն իր ընդդիմախոսներին վիրավորելու համար «մոսկա» էր անվանել: Մոսկան ռուս առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու Մոսկան» առակի հերոսն է, փոքրիկ շնիկ, որ քաղաքի փողոցներով տարվող փղին տեսնելով` հաչում է նրա վրա: Փիղը, չի տպավորվում Մոսկայի հաչոցներից եւ անվրդով շարունակում է իր ճամփան:
0 Մեկնաբանություն