Քաղաքականություն

Քոչարյանից ու Սերժից որևէ վտանգ չկա, փակե՛ք թեման․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթ»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, «Ելք» դաշինքի երեք ուժերի փոխհարաբերություններին և ապագա հնարավոր համագործակցությանը։ Մարուքյանը դժգոհ չէ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի երրորդ տեղից և 5 տոկոս արդյունքից, սական դժգոհ է, որ իշխող ուժն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ ստեղծեցին Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից սպառնալիքի թեման և նաև դրա վրա կառուցեցին իրենց նախընտրական քարոզչությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *