Քաղաքականություն

Քոչարյանն ասել է՝ «Հայաստանում տղամարդ չկա», ուրեմն էդ տղամարդիկ պետք է կանգնեն իր կո՞ղքը․ Սասուն Միքայելյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Քոչարյանը մարտի 1-ին հրահանգ չի տվել ներխուժել Ազատության հրապարակ ու բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչ-որ վանդալներ ու ոճրագործներ են տվել։

«Ելք» խմբակցության ղեկավար Սասուն Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Քոչարյանն այդ ժամանակ եղել է գերագույն գլխավոր հրամանատար և առանց իրեն՝ ոչ ոք հրահանգ չէր կարող տալ, և այդ արդարացումները՝ ձևական, ուրիշ տեղ տանող, բնական է՝ պետք է անեն, որ տակից դուրս գան, բայց, նրա խոսքով, տակից դուրս չեն գա։ Արդարադատությունը երեկ էլ, այսօր էլ լավ օրեր չի ապրում, բայց վաղը կապրի։

Նա նաև նշեց, որ իրավիճակը փակուղային չէ: «ԱԺ-ն պետք է լուծարվի, և նոր ԱԺ ձևավորվի, բոլորս հասկանում ենք՝ ինչ ճնշումների և ընտրակաշառքների ներքո է ընտրվել այս ԱԺ-ն, և այն լեգիտիմ չէ»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *