Քաղաքականություն

ՔՊ-ն ունի կադրային քաղց. Փաշինյանը պետք է համագործակցի փորձ ունեցող նախկին պաշտոնյաների հետ

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բավականին լուրջ, անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպիսին է Ձեր գնահատականն այս ամենի հանդեպ «Առաջին լրատվական»-ի հարցին, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց․ «Հայաստանում առաջին անգամ վերջին երեք տասնամյակում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որն ավարտվեց անարյուն իշխանափոխությամբ։ Այն մեծ արձագանք գտավ միջազգային ասպարեզում, հատկապես մեր հարևան երկրներում, օրինակ՝ Ադրբեջանում, մեր թավշյա հեղափոխությունից հետո շատ ակտիվ քննարկումներ եղան՝ Ադրբեջանի հասարակության մի մասը գոհունակությամբ արձագանքեց։ Նույնատիպ արձագանք եղավ նաև Ռուսաստանում»։

Համբարյանը հավելեց, որ թե՛ Ադրբեջանում, և թե՛ Ռուսաստանում իշխանափոխությունը շատ դժվար է պատկերացնել։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *