Պատգամավորներ-կառավարության անդամներ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, թե պարադոքս է ձևակերպել ավագանու ընտրության «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ։
Խոսքն այն մասին է, որ Փաշինյանն ասաց՝ ես այս ամբիոնից հանձնարարում եմ ոստիկանությանը, ԱԱԾ-ին հրահանգում եմ իրականացնել ռեյդեր։ Եթե նա ՔՊ ղեկավարն էր՝ ինչպե՞ս էր նման հրահանգ տալիս։ Եթե դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ապա ինչու դա չպետք է դիտվի պաշտոնական դիրքի չարաշահում։
Փաշինյանը պատասխանեց՝ Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի։
«Դուք ձեր մեջ քանի տոկոս եք համարում վարչապետ, քանի՝ միտինգի կազմակերպիչ»,-արձագանքեց Կյուրեղյանը։
Վարչապետը պատասխանեց. «Կան քաղաքական ուժեր, որ ավելի հաճախ են կերպարանափոխվում։ Ես լինում եմ համարժեք։ Ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ այստեղ ասացի, կարող եմ ասել հանրահավաքում՝ ավելի բարձր ձայնով, որ լսելի լինի վերջին շարքերում։
Իսկ ԱԺ-ում շարքերը նոսր են ու գնալով նոսրանում են»։
0 Մեկնաբանություն