Քաղաքականություն

Կառավարության անդամների հետ հարց ու պատասխան ԱԺ-ում (տեսանյութ)

ԱԺ հերթական քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստը, կանոնակարգի համաձայն, նվիրված է կառավարության անդամների հետ ավանդական հարց ու պատասխանին։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարցն ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը խաչընդոտում է ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝ առաջարկելով, որ ԼՂ-ն լինի բանակցային կողմ։

Վարչապետը պարզաբանեց, որ  ինքը պատրաստ է լիարժեք ներգրավվելբանակցային գործընթացում որպես ՀՀ ներկայացուցիչ, քանի որ ինքը ՀՀ վարչապետն է և Արցախի անունից բանակցություններ վարելու իրավասություն չունի, քանի որ Արցախի նախագահը կամ վարչապետը չէ։

«Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց՝ հարցն այն է՝ մենք բանակցում ենք բանակցելո՞ւ, թե՞ խնդիրը կարգավորելու համար։ 

«Իսկ իրականում բանակցային գործընթացին խանգարում է ռազմատենչ մթնոլորտը, որ կա Ադրբեջանի ոչ կառուցողական գործողություններում ու հռետորաբանության մեջ»,- եզրափակեց վարչապետը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *