Քաղաքականություն

Կառավարության ընդունած նախագծով 700 աշխատատեղ կստեղծվի (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 13-ը չզեկուցվող։ Հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։ Այն ներկայացրեց ՀՀ գյուղանտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ըստ այդմ, առաջարկվում էր երկարաձգել «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնության ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբեր։

Նախագծով նախատեսվում է շուրջ 88 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը Նորագավիթին հարող տարածքում 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Կառավարությունը երկար քնարկումներից հետո կողմ քվեարկեց նախագծին և որոշեց, որ հարցը կքննարկվի նաև արդեն նոր ձևավորված Երևանի ավագանու նիստում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *