Նոր ծնունդների անկման տենդենց կա. Արսեն Թորոսյան
Կառավարության նիստի այսօրվա օրակարգում է երկրորդ երեխայի ծնդյան միանվագ նպաստը 150 հազար դրամ սահմանելու հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջարկությունը ներկայացնելիս շեշտեց, որ 2009 թվականին, երբ նպաստը 35 հազարից աճեց 50 հազարի,կտրուկ աճ նկատվեց 2-րդ երեխաների ծնունդի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս նկատեց, որ նոր ծննունդների անկման տենդենց կա:
Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև Կառավարության հաջորդ նիստ:
Օրակարգում են նաևառավարության պահուստային ֆոնդից ԿԳՆ-ին գումար հատկացնելու, Սյունիքի մարզպետարանին՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար 50 մլն դրամ տրամադրելու, «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցերը:
0 Մեկնաբանություն