ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցեց Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները: Գրանցվեցին հայտ ներկայացրած բոլոր ցուցակները: Այսպիսով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու ընտրությանը կմասնակցեն հետևյալ 8 կուսակցությունը և կուսակցությունների 4 դաշինքը:
Ռեֆորմիստների կուսակցություն
Ժառանգություն կուսակցություն
«Լույս» կուսակցությունների դաշինք
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
Երկիր Ծիրանի կուսակցություն
Ժողովրդական Ուղի կուսակցություն
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
Օրինաց Երկիր կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:
Հայտ ներկայացրած կուսակցություններից մեկը՝ Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, հետ էր վերցրել ընտրության մասնակցության հայտը:
Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը սեպտեմբերի 10-21-ն է։
0 Մեկնաբանություն