Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9.39 տոկոսը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Հիշեցնենք, որ Երևանում ընտրողների թիվը 853 390 է:
Այսուհետ ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կհրապարակի ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:
0 Մեկնաբանություն