Քաղաքականություն

Խելքներդ քցե՞լ եք, ի՞նչ քաղաքացիական պատերազմ. Սմբատ Հակոբյան

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանի կարծիքով՝ երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանում իրավիճակը շտկվի։ «25-30 տարվա թալանած երկիրը ո՞նց եք պատկերացնում, որ Նիկոլը մի շաբաթում կամ հարյուր օրում կարգի բերեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծում է՝ վերականգնման աշխատանքներին պետք է բոլորը մասնակցեն. «Չպետք է սպասենք, որ մի Նիկոլ Փաշինյան կամ մի երկու նախարար միանգամից ամբողջը կարգի բերեն»։

Մեր զրուցակիցը բացառում է, որ Հայաստանում հակահեղափոխությունը հաղթի և կոչ է անում բոլորին կանգնել գործող իշխանությունների և վարչապետի կողքին. «Ուժեր կան, որ ռևանշիստական կոչերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Խելքներդ քցե՞լ եք, ի՞նչ քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք գնալ, ո՞նց կարող ենք 21-րդ դարում քաղաքացիական պատերազմի գնալ»։

Սմբատ Հակոբյանը շեշտում է. «Միակ լուծումն այն է, որ հայ ժողովուրդը մեկ մարդու պես կանգնի այսօրվա իշխանությունների կողքին, մենք այդպես հաղթանակած դուրս կգանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *