Քաղաքականություն

Խուզարկություններ Էջմիածնում/լրացվում է (տեսանյութ)

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում։

Երկրապահ կամավորական միության  Էջմիածնի վարչության շենքն ամբողջությամբ շրջափակված է Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից, նրանք այստեղ ստուգումներ են անցկացնում։ Մեր տեղեկություններով՝  ստուգումներ են նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին  պատկանող ամառանոց-առանձնատնում:

ԱԱԾ- ից հայտնում են, որ ստուգումներ են անցկացում նաև քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տանը։

Քիչ առաջ էլ ԵԿՄ Էջմիածնի վարչության շենքից դուրս եկավ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա լրագրողներին հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ օրենքի կողմից է։

Մի խումբ քաղաքացիներ  փակել  են  Մեսրոպ Մաշտոց պողոտա – Սուրբ Հռիփսիմե խաչմերուկը։  «Ազատ Էջմիածին ենք ուզում»- ասում են ակցիայի մասնակիցները՝  բողոքելով գեներալ Մանվել Գրիգորյանի  դեմ։

Այժմ նրանք քայլերթով շարժվում են քաղաքի կենտրոն։

 Նրանք Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց պահանջում էին  հոգևորականներին միանալ իրենց։

 Ի դեպ, այսօր երեկոյան Էջմիածնում նախատեսված էր քաղաքապետի աջակիցների հավաքը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *