Քաղաքականություն

Կողմ ենք ԱԺ լուծարմանը, աջակցելու ենք այդ գործընթացին․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

«Կառավարության ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Բնականաբար, վարչապետի նշած ժամկետները տեղավորվում են մեկ տարվա ժամանակային տրամաբանության մեջ։ Եվ մենք, ինչպես նախկինում կողմ ենք քվեարկել ծրագրին, այնպես էլ այժմ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ կողմ ենք ԱԺ լուծարման գործընթացին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Հարցին՝ արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով, պատգամավորը նկատել է․ «Երբ պարզ կլինի, թե ընտրությունները կոնկրետ երբ են, բնականաբար, մենք կքննարկենք և կորոշենք մասնակցելու ձևաչափը։ Դեռևս վերջնական որոշում գոյություն չունի, բայց կարծում եմ շատ շուտով կլինի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *