«Սասնա Ծռեր» նոր ստեղծվող կուսակցությունը հայտ է ներկայացնում ԱԺ-ում հայտնվելու համար։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեցին նորաստեղծ կուսակցության անդամները։
Ինչպես հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը, կուսակցությունն իր բնույթով լինելու է հայկական, իսկ էությամբ ավելի շատ լինելու է շարժում։ «Լինելու է բավականին ճկուն, հնարավորինս թափանցիկ, բավականին ազատ կուսակցություն։ Բազմահարթակ մի կառույց է լինելու»։
Սեֆիլյանը նշեց, որ արտերկրի հայության ներգրավումը այս ամենին ի սկզբանե լինելու է։
Նա կարեւորեց սպասվելիք խորհրդարանական ընտրությունները։ «Ստեղծված է աննախադեպ հնարավորություն ձեւավորել լեգիտիմ ԱԺ։ Տեղի ունեցած հեղափոխության ձեռքբերումներից կարեւորում եմ սա»,- ասաց Սեֆիլյանը։
«Այս փուլում բավական խառնակ իրավիճակ է, նախկինները փորձում են գլուխ բարձրացնել ։ Ժամանակները պարտադրելու են բոլորիս՝ վիրահատական մոտեցումները կյանքի կոչելու համար»,- հայտնեց Սեֆիլյանը՝ հավելելով.
«Պարզ է, թե որ աշխարհաքաղաքական ուժն է նախկիններին բզբզում, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը»։
Կուսակցությունն աջակցելու է գործող իշխանություններին։
0 Մեկնաբանություն