Քաղաքականություն

Լավրովը արջի ծառայություն մատուցեց Հայաստանի հակահեղափոխական ուժերին

«Ես կարծում եմ, որ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա տեղի է ունեցել, բայց չկան այնպիսի ուժեր, որ այդ կոնսոլիդացիան կարողանա լուրջ միավոր դառնալ: Նրանք պետք է փորձեն իրենց դիրքերը վերականգնել, որպեսզի դուրս չգան խաղից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը՝ ակնհայտ համարելով, որ այդ ուժերի առաջին դիրքերում ՀՀԿ-ն է:

Դիտարկմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը կարծես մեծ օգնություն էր հակահեղափոխական ուժերին, Էդգար Վարդանյանը հակադարձեց. «Ես կարող եմ հակառակն էլ ասել. ակնհայտ է դառնում, որ Քոչարյանին սատարելու թիկունքում կանգնած է օտար պետություն: Այս հայտարարությունից հետո Լավրովը կարծես ինչ-որ տեղ նաև արջի ծառայություն մատուցեց մեր հակահեղափոխական քաղաքական ուժերին, որովհետև հանրությունն ասում է՝ ուրեմն դուք օտար երկրի շահերն եք սպասարկում»:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ Լավրովի հայտարարությունը հակակրեմլյան հայտարարություն է. «Իր հայտարարությամբ Լավրովը մեղադրում է մեծ լեգիտիմություն ունեցող Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին ու հակառուսական տրամադրություններ առաջացնում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *