Քաղաքականություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Հանդիպմանը Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է, և խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը:

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *