ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված դատական նիստը կկայանա այսօր, հուլիսի 27-ին ժամը 11-ին:
«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, և վաղը դուք դրանում կհամոզվեք»,- երեկ նշել էր Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, այնուհետև այն հետաձգվեց մինչև առավոտյան ժամը 11:00-ն:
0 Մեկնաբանություն