Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով Քոչարյանի նկատմամբ պատվեր է կատարվում.
«Ես իմ մտքում պատկերացում ունեմ՝ ում պատվերն է, բայց չեմ բարձրաձայնի»:
Նրա խոսքով Ռոբերտ Քոչարյանին մեղադրող կողմը որևէ հիմնավոր կասկած չի ներկայացրել.
«Որպես հիմնավոր կասկած բերվում է մի հանգամանք, որ իքսը դեպքեից տասը տարի հետո ցուցմունք է տվել, որ մեկը իրեն պատմել է, որ կրակոցներ են հնչել, սրանով հիմնավորվում է, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը»:
Ըստ Ռուբեն Սահակյանի պաշտպանական մարտավարություն մշակելու հնարավորություն չեն ունեցել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մյուսը՝ Արամ Օրբելյանը գործի մանրամասները թեև չի ներկայացնում, սակայն պատմում է վերջին օրերի քրոնիկոնի մասին
«Խնդրեցինք, որ նիստը մի փոքր ավելի ուշ մեկնարկի, սակայն չհամաձայնեցին, փաթեթը շատ մեծ էր, նախապատրաստվելը բարդ էր»:
Պաշտպանի խոսքով հասկանալի չէ մեղադրանքը.
«Ընդհանուր բաներ են գրած, կոնկրետություն չկա, ոնց որ ասես այս մարդը վատ բաներ է արել ու վերջ»:
Արամ Օրբելյանն անդրադառնում է նախագահական անձեռնմխելիության դրույթին.
«Խոսքը վերաբերվում է ոչ թե պատասխանատվության ենթարկելուն, այլ ընդհանրապես քրեական հետապնդում հայտարարելուն»:
Պաշտպանները շեշտում են, որ որոշումն ապօրինի է և բողոքարկվելու է:
0 Մեկնաբանություն