Քաղաքականություն

ԼՈՌՈՒ ԲՀԿ-ԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ «ԼԱՎՈՒԹՅՈՒՆ» Է ԱՐԵԼ

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա ՊՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար 3 փուլից կայացած մրցույթի արդյունքները պիտի ամփոփվեին մեկշաբաթյա ժամկետում:

Մրցույթին մասնակցել են պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Եդոյանը և պոլիկլինիկայի բժիշկ Մարինե Ղազարյանը:

Մրցույթի առաջին փուլի արդյունքներով՝ 98 միավոր է ստացել Արտակ Եդոյանը, 94 միավոր՝ Մարինե Ղազարյանը, երկրորդ փուլում՝ 5-ական միավորներ են ստացել երկուստեք, իսկ երրորդ փուլում Արտակ Եդոյանը 7 հնարավորից ստացել է 7 միավոր, իսկ Մարինե Ղազարյանը՝ 4 միավոր (4 կողմ և 3 դեմ):

Մրցույթի արդյունքներն անկասկած ապահովում են Եդոյանի հաղթանակը, քանի որ, բացի մրցույթից, նա ունի նաև մի շարք առավելություններ. բժշկական գիտությունների թեկնածու է, 20-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է, պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Հոկտեմբերի 2-ին կայացած մրցույթից հետո դեռևս մարզպետ  Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ կապ չունի մրցույթի արդյունքը, և ինքը պիտի որոշի, թե ով կզբեղացնի պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը:

Հոկտեբերի 2-ի հանրահավաքին վարչապետի՝ բհկ-ական պաշտոնյաներին՝ նախարարներին ու մարզպետներին, պաշտոնանկ անելու հայտարարությունից հետո մարզպետը շտապել է  ստորագրել մրցույթի արդյունքում ցածր միավորներ վաստակած թեկնածուին՝ Մարինե Ղազարյանին, տնօրենի պաշտոնում նշանակելու հրամանը:

Հարց է ծագում. ո՞րն է մրցույթի անցկացման իմաստը, եթե հաղթող պիտի ճանաչվի մրցակցին մի քանի միավորով զիջող մասնակիցը: Ավելին, ինչո՞ւ բհկ-ական մարզպետը հեռանալուց առաջ շտապեց հրամաններ արձակել…

1 Մեկնաբանություն

  1. նույնը կատարվում է բոլոր դպրոցներում, ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը կրում է ձևական բնույթ, պատոնը զբաղեցնում է փոխարինող ուսուցիչը, անկախ արդյունքներից

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *