«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Լույս» դաշինքով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ բրենդը: Մեզ միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև քաղաքական այլ խմբեր կամ հայտնի մարդիկ: Բրենդը կա, կլինի, բայց ավելի ընդլայնված»։
Հարցին, թե արդյո՞ք 12 օրը բավարար է քարոզարշավի համար, Մարուքյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները ենթադրում են նաեւ արտահերթ պրոցեսներ եւ օպերատիվ ռեժիմներ:
0 Մեկնաբանություն