«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։
Ասլանյանը իր մտերիմներին, հարազատներին, ովքեր Երևանում ընտրելու իրավունք ունեն, հորդորել է առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ինքը՝ Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկությունը որակեց որպես ապատեղեկատվություն. «Նման բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում, հետևաբար դրանից բխող որևէ ածանցյալ չկա»։
0 Մեկնաբանություն