1in.am կայքն անդրադարձել է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հրաժարականի պահանջին ուղղված Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և վերջինիս պահվածքին:
«Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց… Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր էջում կոշտ արձագանքել է Մարուքյանի գրառմանը` անձնական վիրավորանքներով, որակումներով, բացահայտ ցինիզմով ու կեղծիքով: «Օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել… դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք…»,-գրել է Վանաձորի հանրապետական քաղաքապետը:
Էդմոն Մարուքյանի արձագանքը չի ուշացել. նա կոչ է արել քաղաքապետին հրաժարական տալ. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին… Լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց Ձեր մանդատագող բնույթը չի փոխվում… Սպասում ենք հրաժարականիդ դիմումին»։
Այս պատմության, Մամիկոն Ասլանյանի ցինիկ պահվածքի մեջ ուշագրավ է մի քանի հանգամանք: 2016-ի աշնանը ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ դարձավ մի իրավիճակում, երբ նրա լեգիտիմությունը վիճահարույց էր անգամ քրեսօլիգարխիայի տեսանկյունից: Ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսն անգամ չօգնեցին, որ հանրապետական Մամիկոն Ասլանյանը կոալիցիոն ՀՅԴ-ի օգնությամբ քաղաքապետ դառնա քաղաքակիրթ ճանապարհով, և նա պաշտոնին հասավ մանդատագողության հետևանքով, երբ փակ գաղտնի քվեարկության ժամանակ ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ անհայտ հանգամանքներում քվեարկեցին նրա օգտին:
Հայաստանի նոր կառավարման համակարգի հիմքում դրվեց մանդատագողության զազրելի ականը: ՀՀԿ-ն նույնիսկ մեկ քաղաքի մասշտաբով չկարողացավ ընդունել իր արժանապատիվ պարտությունը և Մամիկոն Ասլանյանի դեմքով պարզապես ուզուրպացրեց քաղաքային իշխանությունը:
Թվում էր` թավշյա հեղափոխությանը պետք է հաջորդեր Մամիկոն Ասլանյանի անհապաղ հրաժարականը, սակայն թռչելու ունակություն չունեցող հայտնի կենդանու օրինակով Վանաձորի քաղաքապետը փորձում է փաթաթվել հեղափոխության ոտքերին:
Մամիկոն Ասլանյանի գրառման բովանդակությանն անդրադառնալը նույնիսկ վիրավորական է, որովհետև ՀՀԿ էլիտայայի խրախճանքի կադրերից դուրս մնացած այս մարզային հանրապետականը Վանաձորով մեկ տարածել էր իր և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարները` փաստորեն ՀՀԿ-ից «տղա բերելով» իրեն մերժող վանաձորցիների վրա։
Սա է Վանաձորի հանրապետական պատգամավոր Մամիկոն Ասլանյանի բարոյական նկարագիրը, սակայն նա շարունակում է կառչած մնալ քաղաքապետի աթոռին ու նաև այն ուժերի շնորհիվ, որոնք իբրև թե աջակցել են թավշյա հեղափոխությանը:
Համենայն դեպս ՀՅԴ-ն, որը Նիկոլ Փսշինյանի ժամանակավոր կառավարության մաս է, Վանաձորում կրծքով պաշտպանում է հանրապետական մանդատագող քաղաքապետին: Նույն իրավիճակում է ՕԵԿ-ը, որը երկրի մասշտաբով պաշտպանում է հեղափոխությունը, սակայն Վանաձորում քրեաօլիգարխիկ ՀՀԿ-ի դաշնակիցն է:
ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի վարքագիծը քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, ինչի հետևանքով Մամիկոն Ասլանյանը ոչ միայն պաշտոնն է պահում, այլ հանդգնում է հոխորտալ Նիկոլ Փաշինյանի զինակիցներից մեկի վրա:
Սակայն զուր է Մամիկոն Ասլանյանը հոխորտում. հեղափոխությանը հաջորդած առաջին շաբաթներին ՀՀԿ անդամ շատ քաղաքապետեր առյուծ էին «կտրել»` միաբերան պնդելով, թե հեռանալու մտադրություն չունեն: Այս օրերին հանրապետական պատգամավորները հեռանում են իրար հերթ չտալով` կատվի հեզությամբ: Բացառություն չի լինի նաև Մամիկոն Ասլանյանը:
To Gukasyan Andren u Xachatryan Aram@ chen toxi Mamikoni Maz@ crvi.
Zikooooo araaaaaa etqan txa es ari Aslanyani dem@ kangni asa .abijnik demqes vor mtkis dnem gtnelu em ov es ...... konchitan Sarqem qez axji
Ara zikooooo bayc inch tuvta Axjik durs ekar Du. Joxovurd jan ste mi hat ziko Anunov mardanman kapik ka zgush exek vtangavor tipa.
Andreyyyyyy Gukasyan@@@@@@ Laveq eli mi cicaxecreq Andrey gukasyan@ iski iran chi karum xekavari ur mnac qaxaq@. Atamnabujarani gorcic heto sksum eyin xmel lfiki oxiner@ u kriv xalmaxal. Hima erevi xmel@ jamanakavorapes targela(((((((((((
HIMA USHADRUTYUN Marzpet Artur Nalbandyanin poxecik lav arik—-saxin el haytni a inchi hamar ,Hima Es taza Marzpeti vrov shat en lav baner asum , lsel em hargvac txaya. Ancnenk Aslanyan Mamoin Qaxaqapeti @ntrutyunneri jamanak dzen chavaqir , Dashnakiner@ miacan qez eli dzent cheriqec, heto Veracnnndic eli mi qani hogi cixari qez miacan,Axper ba Ardarutyun@ ur mnac...... Hima Tox Qaxaqapet Darna Andrey Gukasyan@ bolors el gitenk Andon el glxic el uzum er .Lav el kxekavari
Es chgitem ov inch e anum bayc mi ban kuzem asel Andrey Gukasyan paron Gukasyan @nkel eq @ntanikneri hetevic duq lav el khaskanak inchi masin e xosqs.amot e amoooooot
Ara ziko Du mi bzbza verj@ qez gtnelu en ....... .......... du haskacar.
Joxovurd jan amen inch ira jamanak@ uni mard petq e parz chakat unena vor araj gna.Ste kusakcutyun@ kam chuni. Menak mi ban gitem en Gukasyan Andon durs chi galis shat muz muz demq e.Lurer en pttvum lav baner chen asum.
Mamon lav el txaya, shrjapatov hargvac , ba che , karum a anum a, um a xangarum
Mamon lav el txaya, shrjapatov hargvac , ba che , karum a anum a, um a xangarum
Դուք ձեր մարզպետի մասին մտածեք սա հլա կարում ա խաղեր տա
Լավ էլ կողմոնորշվում ա, վայթե արդեն Ելք ա մտել, էն Խաչատրյան Արամի հետ կպցրել ա
Արա էսի Նիկոլի աղջկեքի հետ վարդեվոր էր անում եքա ջանն առած, որ երեխեքը գնան պապային ասեն Վնաձորի քաղքապետը մեզ հետ խաղաց․․․ Հելել ա վեդրոն առել երեխեքի հետևից ընգել․․․ Հիմա Բալասանյանը երազում ա մի վարդեվոր էլ Գյումրի լինի Նիկոլի երեխեքը գնան․․․ Ողբամ ես ձեր վիճակը․․․ Մանկատուն էլ Վահրամի նշանակած տնօրենուհին ա կանչել ուշացումով, որ սապոնը վեկալ արի հասի քաղպայմանագրից են եկել․․․․
Յախկ, ոնց եմ ատում էս չկայացած դերասանին, ամբողջը խաղ ա, ոտքից գլուխ կեղծ, նախնտրական արշավը կեղծ սցենարներով, կեղծ վիդիոներով մթոմ ինքը օքեի սեմյանին, ընկեր ու իրավաբան ա։ հմի Հանրապետականից զադնիա դնում, էն ժամանակ սապոն չմնաց, որ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․