Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանը մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները գողանալու մեջ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: «Ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիայի մի մասը: Ես երբ ասել եմ,որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, ոմանց թվացել է, թե ես ուղղակի հայտարարություն եմ անում:ՀՀ -ն երկար տարիներ թալանվել է և շարունակում է թալանվել: Այս իրավիճակին հնարավորինս արագ պետք է վերջ դնել: Ես վարչապետի պաշտոնում չեմ հայտնվել, որ առավոտից մտածեմ պաշտոնը պահպանելու մասին: Քանի ժողովուրդն ինձ աջակցում է այս հարցում, մենք առաջ կգնանք առանց կոմպրոմիսի մեջ մտնելու կոռուպցիայի հարցում»:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը. «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քնակաությամբ ապօրինի զենք պահելու հետ: Այն կապված է կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու մեջ»:

Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ` կան կասկածներ, որ յուրացվել են նաև բանակին հատկացված տեխնիկական միջոցները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *