«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը երկու տասնամյակ պայքարել է քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ, արյունարբու վարչախմբի դեմ, միաժամանակ, հանդիսանալով հեղափոխության ակտիվ մասնակից քաղաքական ուժ, մտահոգված է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվությամբ, ինչպես նաև նրան աջակցող տարատեսակ խմբավորումների բացահայտ ցինիկ կեցվածքով ու համախմբման նկրտումներով, վերջիններիս սկսել են անթաքույց աջակցություն ցույց տալ նաև պետական համակարգի ու ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, որոնք նախորդ իշխանության ժամանակ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում և ունենալով մտավախություն, որ հեղափոխության ձեռքերը կհասնեն նաև իրենց, սկսել են քողարկված կազմաքանդել պետական ու դատաիրավական համակարգերը, շարադրված մտահոգություններով ԺՀԿ-ն ահազանգ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր աջակցությունն է հայտնում հեղափոխական իշխանության նախաձեռնություններին, մասնավորապես՝
Մարտի 1-ի գործով պատասխանատվության կենթարկվեն բոլոր հանցագործները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Կշարունակվի կոռուպցիայի դեմ պայքարն առավել թիրախավորված և ժողովրդից ու պետությունից գողացված ահռելի գումարները կվերականգնվեն։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով հարյուրից ավելի զոհերի և տարածքների կորուստի հետ կապված անհասկանալի ու հանրությանը մտահոգող հարցերի բացահայտմանը ։
Անցումային արդարադատության կիրառմամբ իրականացնել պետության ու օրենքի անունից հանդես եկող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև, նրանց հպատակների հրապարակային դատավրություն։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
քաղաքական խորհուրդ
02.09.2018թ.
0 Մեկնաբանություն