Շուրջ մեկ ամիս է, ինչ հայտարարվել է, որ «Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է մասնակցել Խորհրդարանական ընտրություններին: «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չշտապեց ասել կմասնակցեն միայնակ, թե կհամագործակցեն որևէ քաղաքական ուժի հետ: Այն պարզ կլինի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Մինչ այդ հավաստիացնում է, որ ընտրություններին պաշտոնի համար չեն մասնակցում:
«Անցել են այն ժամանակները, որ աթոռը կամ պաշտոնը գումարներ աշխատելու համար էր, հիմա այդ աթոռն ու պաշտոնը բեռ են, այսինքն՝ հիմա մարդիկ ձգտում են պետական բեռը վերցնել, այնպես որ որևիցե ձգտում չունենք աթոռ վերցնելու, մենք գալիս ենք պետության բեռը վերցնենք»:
Իսկ ինչ վերաբերում է Երևանու ավագանու ընտրություններին, Գևորգ Սաֆարյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանում» այդ հարցի շուրջ առհասարակ քննարկումներ չեն եղել: Վերջինս չցանկացավ մեկնաբանել «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի վերջի հայտարաությանը միայն նշելով, որ ոչ մի պառակտում չկա ո՛չ «Հիմնադիր խորհրդարանի» ներսում, և ո՛չ էլ «Սասնա ծռերի» հետ հարաբերություններում:
0 Մեկնաբանություն