«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը հավաստիացնում է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում գույքագրելու և ըստ կարևորության լուծելու է Երևան քաղաքի խնդիրները:
«Յուրաքանչյուր խնդիր մենք լուծելու ենք արդարաբար: Դուք քվեարկելու եք Երևանի հավերժության օգտին: Մենք չենք գալիս իշխանության, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել ձեզ համար, մենք գալիս ենք իշխանության, որ ձեզնից յուրաքանչյուրը մեզանից աշխատանք պահանջի»,- Կենտրոն վարչական շրջանում «Լույս» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ նշեց Արտակ Զեյնալյանը:
0 Մեկնաբանություն