Քաղաքականություն

Մեր ընկեր Պավել Մանուկյանը միգուցե մարտավարական այլ մոտեցում ունի․ Վարուժան Ավետիսյան(տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Պավլիկ Մանուկյանը նույնպես առաջիկայում ազատության մեջ կլինի:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողները Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հակասություններ կան Պավլիկ Մանուկյանի եւ խմբի մյուս անդամների միջեւ: Հիշեցնենք, որ երբ սկսվեցին ազատ արձակվել խմբի անդամները, Պավլիկ Մանուկյանը դատարանում մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց:

«Մենք ազատ ենք արձակվել, որովհետև ժողովուրդն է այդպես ուզել: Պարոն Մանուկյանն ազատ արձակվելու գործընթացի մեջ է, համոզված ենք, որ նրա պաշտպանը միջնորդությունը կներկայացնի եւ հնարավոր է, որ նա ազատ կարձակվի: Իսկ այժմ պարոն Մանուկյանը բանտում է և բարոյական իրավունք չունեմ ասելու մի բան, որի վերաբերյալ պետք է տեսակետ հայտնի նաև պարոն Մանուկյանը: Երբ նա ազատության մեջ կլինի, այդ ժամանակ կարող ենք սրան անդրադառնալ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նյութը՝ «Առաջին լրատվական»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *