«Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Լույս» դաշինքը կարողացավ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացնել ուժերը և ինտենսիվորեն աշխատել, ձևավորվեց մարտունակ թիմ, որը կարող է իր առջև նպատակ դնել և հասնել դրան»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասել է «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: Նրա դիտարկմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները քննություն են բոլոր ուժերի համար անխտիր. «Անշուշտ, մենք չափում ենք մեր ուժերը՝ նախապատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մենք պետք է ունենանք փոփոխված Ընտրական օրենսգիրք, որը թույլ կտա անցկացնել արդար Օրենսդիր մարմնի ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի»:
Ա. Զեյնալյանի դիտարկմամբ՝ Երևանն ունի մի շարք խնդիրներ, որոնցից մեկը անհամաչափ զարգացումն է: Երևան համայնքի իշխանությունը պետք է վերցնի Երևանի բնակիչը. երևանցին պետք է ոչ միայն իրավունք ունենա իշխանություն իրացնելու, այլ նաև դրան համարժեք պատասխանատվություն ստանձնի, պիտի գիտակցի, որ Երևանն իր տունն է, որի համար պետք է ներդրումներ կատարել և հոգատարություն ցուցաբերել»,- նշեց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածուն:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն