Քաղաքականություն

Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի նկատմամբ ՊԵԿ-ը քրեական գործեր է հարուցել (տեսանյութ)

Հուլիսի մեկից հանրային սննդի օբյեկտների հարկային վարչարարությունը կխստանա։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ավելացնելով, որ այս օբյեկտները կհարկվեն ըստ հասույթների ու ծախսերի։

Ինը վերաբերում է մաքսային վարչարարությանը, ապա նա նշեց, որ քաղաքացիների մոտ խնդիրներ է առաջացնում հսկիչ գների կիրառումը, որը նաեւ ԵՏՄ պահանջ է։

Ըստ Դավիթ Անանյանի` առկա շտեմարանների թարմացման խնդիր ունեն. դրանք համադրելի չեն շուկայական գներին կամ կիրառվում են չարդարացված գներ։

Ինչ վերաբերում է մաքսային հսկողությանը, ապա պարոն Անանյանն ասաց, որ հատկապես Վրաստանից եկող ինվոյսները շատ հաճախ իրականությանը չեն համապատասխանում. “ԱՄՆ, Ճապոնիայի դեպքում գրեթե վերապահումներ չունենք, քանի որ այս երկրների պատասխանատուները գիտեն` ինչ է պետք անել”։

Գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները, Դավիթ Անանյանի խոսքով, հետաքրքիր պատկեր են բացահայտել. “Շուրջ 8 կազմակերպության մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով.Մհեր Սեդրակյային պատկանող գազալցակայանում` 18 մլն դրամի խախտում, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում։ Ի դեպ, ամենաքիչ խախտումներ հայտնաբերվել են Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում։ Խախտումների ցանկի մեջ կան Գագիկ Ծառուկյանի անունը, Հովիկ Աբրահամյանի անունը չկա։ Սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ ու եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է”։

Ինչ վերաբերում է “ՆորՖոլք” ընկերությանը, ապա Դավիթ Անանյանի տեղեկացմամբ, այն լուծարման փուլում է.

“Հաջորդ շաբաթ ընկերության լուծարման ակտը կավարտենք ու մինչեւ ամսվա վերջ էլ այս ընկերությունը կավարտի իր գործունեությունը։ Մենք ունենք առաջարկություններ Կառավարությանը. նոր բրոքերական կազմակերպություն կլինի` պետական մասնաբաժնով, որը մաքսային միջնորդություններով կզբաղվի, սակայն այն չի լինի պետական վերահսկողությամբ։ Ցավոք, դեռ մեր քաղաքացիներն իրենք ամբողջությամբ չեն կարող պատասխանատվություն կրեն մաքսային ձեւակերպումների համար։ Մենք պետք է մշակույթ ձեւավորենք, որ ամեն մի ապրանք մաքսային ձեւակերպում ստանա` ըստ տեսականիի”։ Նա նաեւ նշեց, որ “ՆորՖոլք”-ը մինչեւ հուլիսի 20-ը ժամանակ ունի վերականգնելու պետությանը հասցված վնասը, որը կազմում է 7 մլն դոլար եւ կազատվի քրեական պատասխանատվությունից.

“Դրա մի մասը արդեն վերականգնվել է, իսկ 5 մլն դոլարն ընկերությունը պիտի մինչեւ այդ ժամանակահատվածը վերականգնի ու կազատվի պատասխանատվությունից: “ՆորՖոլք”-ի սեփականատեր Արմեն Ունանյանն այսօր իր պարտականությունները կատարում է, աակայն մեր ներքին անվտանգության աշխատակիցների հսկողությամբ”։

Նա անդրադարձավ նաեւ այս օրերին ամենից շատ քննարկված ՊԵԿ կադրային նոր նշանակումներին. “Ես վստահում եմ նախկին, փորձառություն ունեցող կադրերին։ Ես հասկանում եմ, որ հեղափոխությունից կամ զարթոնքից հետո մարդիկ նոր դեմքեր են ուզում, որ վստահեն, սակայն ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանին, ապա նա ԱՄՆ-ում դատապարտվել է, սակայն դա մեզ այնքան էլ չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է` արդյոք ՀՀ օրենսդրության տեսանկյունից նա խնդիր ունի?, թե ոչ, որպեսզի նշանակվի այդ պաշտոնում։ Կամ` ի?նչ հանգամանքներում է եղել դատապարտումը։ Նրան ընդամենը ասել ոն` գնա քո երկիր։ Այսինքն, նրա նկատմամբ կիրառված պատիժը համարվել է մարված։ Մնացաժը արդեն մնում է հուզական դաշտում”։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *