Քաղաքականություն

Մի խումբ մարզպետներ ազատվեցին պաշտոններից

ՀՀ կառավարության որոշումներով մի շարք մարզպետներ ազատվեցին պաշտոններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, պաշտոններից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Նշված պաշտոնյաները մարզպետի պաշտոնը ստանձնել էին համաձայնության կառավարության շրջանակում և ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու վիճահարույց նախագծին կողմ քվեարկելու հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նշված երկու կուսակցությունները ներկայացնող կառավարության անդամներին պաշտոններից ազատելու մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *