Քաղաքականություն

ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահմանը հատած Ումութ Ալի Օզմենին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։

Նրան պարզաբանվել են իր իրավունքները։

«Թուրքայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Նունե Հովսեփյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *