Քաղաքականություն

Մոսկվան անցել է հարձակման․ Հայաստանի մասով անհանգստություն ունի

«ՌԴ ԱԳ նախարարը փաստացի փորձում է միջամտել ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արված հայտարարությանը, որում մասնավորապես նշված է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր իշխանությունների՝ քաղաքական նախորդներին չհետապնդելու մասին հայտարարություններին…»:

Ն. Մկրտչյանի դիտարկմամբ՝ ռուսական մամուլը հայկական մեդիայի վրա միշտ է ունեցել ազդեցություն և դա չի նվազել: «Լավրովի հայտարարությունը վերլուծելով՝ կարելի է ասել, որ այստեղ կան մի շարք վտանգահարույց և Հայաստանի ինքնիշխանության համար մտահոգիչ հանգամանքներ: ՌԴ ԱԳ նախարարը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին:
Ռուսաստանը չի կարողանում համակերպվելվել Հայաստանի՝ Ռուսաստանից վասալային կախվածության չեզոքացման հետ… Մոսկվան անցել է հարձակման․ Հայաստանի մասով անհանգստություն ունի»:

«Գոյություն ունի ՀՀ պետական շահ, և Հայաստանի ինքնիշխանության, անկախության դեմ ցանկացած ոտնձգության փորձ դեմ է մեր պետական շահերին: Մոսկվան բացահայտ ցինիկ պահվածք է դրսևորում Հայաստանի ինքնիշխանության և քաղաքական դաշտի նկատմամբ, կարծես թե Ռուսաստանի համար վտանգ կա:

Եթե Հայաստանում չլինի 5-րդ շարասյան մթնոլորտ, այդ դեպքում Ռուսաստանից կախվածության համար պարարտ հող չի ստեղծվի: Կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն Հայաստանը դարձնել ինքնիշխան, ժողովրդավարական, անկախ պետություն: Եվ այդ պահանջը պետք է ներկայացնենք ՀՀ նոր իշխանություններին»,- ընդգծեց Մամուլի ազգային ակումբի նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *