Քաղաքականություն

Նախաքննություն է ընթանում, ուստի ԱԺ Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել. Էդմոն Մարուքյանը՝ Գևորգ Կոստանյանին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:

«Մենք ուսումնասիրեցինք ԱԺ կանոնակարգ օրենքը, և այնտեղ սահմանափակում կա Քննիչ հանձնաժողով ստեղծելու: Ես ուղղակի զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից, և այդքան պատգամավորներով նախաձեռնել եք այս նիստը»,- նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Կոստանյանին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում. «Երկու գործով էլ նախաքննություն է ընթանում՝ և՛ գաղտնալսման, և՛ քրեական գործի վարույթին միջամտության հանգամանքով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով, բայց գումարել է նիստ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութը՝ «Առաջին լրատվական» - ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *