Քաղաքականություն

նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանն իր հետ տարել է աշխատասենյակի գույքը

Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանում արդեն աշխատասենյակ ունի, սակայն աշխատասենյակն ամբողջովին դատարկ է դիմավորել նոր տիրոջը: Այս մասին Ղուկասյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը:Առանց սեղան և մինիմալ հարմարության:Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ:Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է)) Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»:

Պարզվում է, նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանն իր հետ տարել է աշխատասենյակի ողջ գույքը: Որևէ մեկը չի կասկածում, որ տնից հնարավոր է գրասեղան ու աթոռ տանել, կահավորել աշխատասենյակը, իսկ պետական միջոցներով գնված գույքը ո՞վ իրավունք ունի տեղափոխել, շենքից դուրս հանել... Ենթադրենք, թե Բադոյանը սեփական միջոցներով է ձեռք բերել գրասեղանն ու աթոռները, բայց այստեղ էլ մտորելու տեղիք է տալիս նախկին պաշտոնատար անձի նկարագիրը և արժեհամակարգը...  

3 Մեկնաբանություն

  1. Ay mard es inch poqr baneri hetevic ek @nke hima sexan chka kdnen inch shuxureq sarqe.paxpaxak chek paron Gukasyan chek halvi.

  2. Լավ, էլի թող տնից բերած լինի, բա մարզպետարանը պետական մի սեղան ու աթոռ չուներ, դներ սենյակում, մինչև նոր աշխատակիցը կողմնորոշվեր՝ ինքն էլ տնից բերի՞, թե՞ պետության տվածով բավարարվի:

  3. Իհարկե կարող է լինի նման բան... հեռու չի բայց հուս ունենք որ Դուք էլ կգնաք սիրելի Վարչապետի ընտրած ուղով ու Լոռու մարզն էլ "դբա լավը" Թե չէ մինչեւ հիմա դեպի անդունդն էինք գնում....

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *